Ռենդեր-ֆերմա AnimaRender

Animarender.com – դա առցանց ռենդեր սերվիս է շուրջօրյա աջակցությամբ՝ իրական ժամանակի ռեժիմով: Մեր ռենդեր-ֆերման 2016 թվականից ռենդերինգի 3d գրաֆիկայի ծառայություններ է մատուցում ինչպես մի շարք ստուդիաներին, այնպես էլ ամբողջ աշխարհի առանձին ֆրիլանսերներին:

Գոյություն ունեն մեր ծառայության 4 հիմնական տարբերություններ նմանօրինակ ծառայություններից:

Բարձրակարգ ապարատային ապահովման հիմքով առավելագույն քանակության ազատ սերվերների տրամադրում
Շշուրջօրյա աջակցություն իրական ժամանակի ռեժիմով, որը ցուցումներ է տալիս և օգնում ցանկացած հարցում
Օժանդակ սոֆթի մեծ ցանկ, ինչպես CPU-ի, այնպես էլ GPU ռենդերինգի համար
Անվճար թեստային ռենդեր – Դեմո-ռենդեր

Ինչու՞ են մեզ ընտրում:

  • Ամբողջ աշխարհից հազարավոր հաճախորդներ մեզ վստահում են իրենց նախագծերի ռենդերը, և ըստ արժանվույն են գնահատել AnimaRender ֆերմայի հետ աշխատելու առավելությունները
  • Պարզ գնագոյացում, հասկանալի բիլինգ միայն արդյունավետ ռենդերի համար, շահավետ բոնուսային ծրագիր, որը թույլ է տալիս խնայողություն անել ծավալային ռենդերների վրա
  • Ֆերման ամբողջովին ավտոմատացված է, բայց աշխատակիցը միշտ պատրաստ է ձեզ օգնել մեր չաթում 24/7
  • Մենք հերթեր չենք առաջացնում և հաճախորդներին չենք բաժանում կարևորների կամ անկարևորների, հիմնական սակագինը նույնն է բոլորի համար, և մենք տրամադրում ենք առավելագույն հասանելի հզորություններ
  • Սեփական սոֆթ AnimaManager 3D սոֆթից ուղիղ ձեր համակարգիչ ռենդերի արագ և հարմար ուղարկման համար:
  • Անվտանգության բարձր չափանիշներ, պատրաստ ենք NDA ստորագրել
Ընտրել սոֆթ

Ի՞նչ արժեն մեր ծառայությունները:

Մեզ մոտ, ձեր նախագծի ռենդերի նախնական արժեքը պարզելու համար, խորհուրդ ենք տալիս հաշվարկիչ օգտագործել: Ավելի ստույգ գնահատականի համար խորհուրդ ենք տալիս անվճար ռենդեր թեստ կատարել:

Գրանցման ժամանակ մենք ձեզ հնարավորություն ենք տալիս անվճար և առանց պարտավորությունների թեստավորել մեր ծառայությունների մատուցման արժեքը:

CPU ռենդերինգի (Corona, V-Ray և այլն) դեպքում հաշվարկը կատարվում է 1.24$/սերվեր-ժամ գնով Regular ռեժիմում և 4.95$/սերվեր-ժամ գնով Power ռեժիմում: Ռեժիմները տարբերվում են ռենդերի համար օգտագործվող ապարատային ապահովման մակարդակով, ավելի մանրամասն կարող եք իմանալ այստեղ:. Մենք տարիֆիկացիայի ենք ենթարկում միայն ռենդերինգի արդյունավետ ժամանակը առանց պարապուրդի ժամերի: Տվյալների պահպանումն ու փոխանցումը կատարվում է անվճար: Գների մասին մարնրամասն կարելի է իմանալ այս բաժնում.

GPU ռենդերինիգի համար մենք առաջարկում ենք տարբեր արտադրողականության սերվերներ, ինչպես ժամային սակագնով, այնպես էլ 3+օր վարձակալության ժամկետով: Գնագոյացման և այդ ծառայությունների տարբերակների մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ այս բաժնում:

Հաշվարկել արժեքը

Ինչպե՞ս է կառուցված Animarender.com ռենդեր-ֆերման:

AnimaRender սերվիսն օգտագործում է մեր սեփական հզորությունները ոչհանրային դատա-կենտրոնում, ուր մուտք ունեն ընկերության սահմանափակ քանակությամբ աշխատակիցներ:

Սերվիսի ապարատային ապահովման մասը կազմված է.

- Սերվերներից՝ Dual Xeon, 64/128 Gb RAM –ի բազայի վրա
- Սերվերներից՝ Threadripper 3970x 256 RAM–ի բազայի վրա
- GPU սերվերներից՝ Nvidia RTX 3070Ti, RTX 2080Ti, GTX 1080Ti տեսաքարտերի բազայի վրա

Տվյալների պահպանումն ապահովում են մի քանի պահոցներ ժամանակակից SSD սկավառակների վրա: Ալիքի տարածման արագությունը -2 Gb/վայրկ

Սկսել ռենդեր

Ինչպե՞ս սկսել մեր սերվիսի օգտագործումը:

Սկզբի համար ձեզ անհրաժեշտ է պարզապես գրանցվել ձեր ակաունթը ստեղծելու համար:

Մենք պատրաստ ենք առաջարկել AnimaRender սերվիսի օգտագործամն մի քանի հարմար տարբերակներ՝ կապված ձեր գերադասությունների և նախագծերի առանձնահատկությունների հետ: Նախագծերը կարելի է ֆերմա ուղարկել ինչպես անձնական կայքի, այնպես էլ մեր AnimaManager հատուկ դեսկթոփ հավելվածի միջոցով:. Եթե օգտագործում եք 3ds Max, Cinema 4D, Maya կամ Blender, ապա կարող եք ֆերմայում սկսել ռենդեր անմիջապես ձեր գրաֆիկական փաթեթից՝ մեր հավելվածի և մասնագիտացված փլագինի միջոցով:

Նայեք յուրաքանչյուր տարբերակի մանրամասն նկարագրությունն ու հրահանգը այս բաժնում.

Եթե ինչ-որ հարցեր ունեք, հենց հիմա գրեք չաթում, և 15 վայրկյան հետո մեր տեխաջակցման աշխատակիցը կպատասխանի ձեզ օրվա ցանկացած ժամի: