Առցանց ռենդերինգ

Ինչու՞ համար է անհրաժեշտ ռենդերինգը ռենդեր-ֆերմայում:

Համակարգչային գրաֆիկայում «ռենդերիգ» տերմինի տակ հասկացվում է համակարգչային հաշվողականություն 3d մոդելի հիման վրա՝ գրաֆիկայի հետ աշխատանքի հատուկ ծրագրի օգտագործումով, որի արդյունքը պատրաստի կադրերի ստացումն է հետագա մշակման համար: Անիմացիայի ռենդերինգի դեպքում, այդպիսի պատկերները շատ են և հետագայում այդ նկարները կարելի է հաջորդականությամբ հավաքել տեսաշարքում:

Ռենդերինգ - դա ռենդերի վերջին, բայց կարևոր փուլերից է, քանի որ մոդելի վիզուալիզացիան շատ պահանջկոտ է համակարգչի հաշվողական ռեսուրսնեի նկատմամբ և բավական երկար ժամանակ է պահանջում: Այն բանից հետո, երբ մասնագետը կավարտի 3d տեսարանի բոլոր ուղղումերը և կկատարի վերջնական ռենդերինգը, հաշված վայրկյաններում ներբեռնումը համակարգիչ կհասնի 100%-ի, և ժամանակակից FullHD, 4K, 8K լուծումներով մեկ կադրի ռենդերի ողջ գործընթացը կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի օր: Ընդ որում, մինչ համակարգիչը ռենդերացնում է, այն չի կարելի օօտագործել այլ նպատակներով. առաջինը, բոլոր ռեսուրսները զբաղված կլինեն ռենդերինգով, երկրորդը, լրացուցիչ ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել ռենդերինգի խափանմանը և առաջադրանքի կատարումը անհրաժեշտ կլինի նորից սկսել:

render image
render image

Իրականում յուաքանչյուր 3d վիզուալիզատոր վաղ թե ուշ բախվում է այնպիսի իրադրության հետ, երբ նրա աշխատանքային կայանի կամ նույնիսկ մի քանի սերվերների ռեսուրսները ակնհայտ անբավարար չեն լինում, որպեսզի ռենդերինգը կատարվի ժամանակին կամ խելամիտ ժամկետում: Ժամերով կամ նույնիսկ օրերով սպասել արդյունքին համակարգչի մոտ շատ անհարմար է, և ռենդեր-ֆերմաները միշտ պատրաստ են օգնության հասնել 3d նկարչին, ինչպիսին AnimaRender-ը:

Նման իրադրությունից լավագույն ելքը կլինի առցանց սերվիսի օգտագործումը համակարգչային գրաֆիկայի համար, որը թույլ կտա համարյա վայրկյանապես մի քանի տասնյակ և նույնիսկ հարյուրավոր հեռահար սերվերների հաշվողական հզորությունը գործողության մեջ դնել ձեր մոդելի ռենդերինգի համար:

Ռենդեր-ֆերմա - դա մեծ քանակության սերվերների մասնագիտացված ծրագրա-ապարատային համալիր է, տվյալների պահպանման համակարգ և սրընթաց ինտերնետ-կապ, ուղղված հաճախորդների տեսարանների ռենդերինգի արտադրողականության մակարդակի բարձրացմանը: Յուրաքանչյուր ցանկացող կարող է գրանցվել AnimaRender ռենդեր-ֆերմայում, ծանոթանալ համառոտ հրահանգի հետ և մի քանի րոպե հետո արդեն ֆերմայում անվճար թեստային ռենդեր անել կամ անմիջապես սկսել առաջադրանքները անհրաժեշտ կարգավորումներով:

render image

Համակարգչային գրաֆիկա իրականացնող սերվիսների մեջ սկզբունքային տարբերությունը հիմնված է 2 տիպի ռենդերինգի վրա. լինում են GPU ռենդեր-ֆերմաներ, որոնք իրականացնում են ռենդերինգ տեսաքարտի ռեսուրսներ կիրառող սոֆթի օգտագործումով և CPU ռենդեր-ֆերմաներ, որոնք համապատասխանաբար, կարող են իրագործել վիզուալիզացիա սոֆթի օգտագործումով, որը գործողության մեջ կդնի պրոցեսորի հաշվարկներում:

AnimaRender-ը իր ենթակառուցվածքում համատեղում է ինչպես ժամանակակից բազմաթիվ տեսաքարտերի հաշվողական հզորութոյունը GPU ռենդերինգի համար, այնպես էլ 250 երկպրոցեսորային սերվերներ՝ CPU ռենդերինգի համար: Այսպիսով, Մենք կարող ենք ֆերմայում ձեզ օգնել ձեր նախագծի վիզուալիզացիայի հարցում անկախ նրանից ձեզ հարկավոր է ռենդերինգ 3ds Max, Maya, Cinema 4D, V-Ray, Corona, Octane, Redshift -ում կամ այլ սոֆթում: